Վրաերթի ենթարկելով 3 անչափահաս երեխայի, վարորդը դիմել է փախուստի. ավելի ուշ հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում.ԱՀ ՆԳՆ ոստիկանություն


Վրաերթի ենթարկելով 3 անչափահաս երեխայի, վարորդը դիմել է փախուստի. ավելի ուշ հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում.ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

  • 22-09-2021 10:30:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն»  ավտոմեքենայով  վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։
 
Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ, Վ.Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում, նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի  ենթարկել Կ.Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։
 
Այնուհետև վարորդը կորցնելով մեքենայի  կառավարումը` բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա»  ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:
Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական  բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։
 
ԼՐԱՑՈՒՄ
Ժամը 15։40-ին, Կ.Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն