Հայաստանի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Օտտավայում


Հայաստանի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Օտտավայում

  • 22-09-2021 10:41:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կանադայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը և դեսպան Անահիտ Հարությունյանը հանդես են եկել ուղերձներով։ Միջոցառմանը ներկա են եղել մի շարք դեսպաններ, Կանադայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, հայկական կառույցների և համայնքի անդամներ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը