Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով


Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով

  • 22-09-2021 11:30:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:
 
«Եվրոպական ժառանգու¬թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ¬նու¬թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝  բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության,  շարունակական պահպանության կարևորությունը: 
 
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում, որի ընթացքում կհնչի դասական երաժշտություն՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի։
 
Հայաստանում և Արցախում այս երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակու¬թային միջոցառումներ. դասական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, պեղումներ և այլն: 
 
Ամբողջական ծրագիրն ու ժամանակացույցը ներբեռնելու համար խնդրում ենք սեղմել այստեղ: 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն