Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

  • 22-09-2021 12:00:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
 
Ուղերձում մասնավորապես ասված է.
 
«Անկախության տոնի առթիվ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներս հղել Հայաստանի ժողովրդին:
 
Ես լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալիք ունենալ հաղթահարելու համաշխարհային առողջապահական մարտահրավերները և ապագայում ունենալ ավելի լավ ժամանակներ»: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն