22-09-2021 12:17:15 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի ունեցավ «Հայացք Կիևից․ Ղարաբաղյան հիմնախնդիր, ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում, հայ-թուրքական հարաբերություններ» խորագրով փակ քննարկում՝ Բանակի, կոնվերսիայի և ապասպառազինման ուսումնասիրությունների ուկրաինական կենտրոնի (ԲԿԱՈՒԿ-ЦИАКР) Հարավկովկասյան մասնաճյուղի տնօրեն Վոլոդիմիր Կոպչակի և ՄԱՀՀԻ փորձագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում արծարծվեցին նաև հայ-ուկրաինական հարաբերությունների կարևոր դիտանկյունները ընթացիկ զարգացումների լույսի ներքո։
Պարոն Կոպչակի Երևան կատարած այցի շրջանակներում Համագործակցության և գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի և Նոր աշխարհաքաղաքականության հետազոտական ցանցի (ՆԱՀՑ) միջև։
Հուշագիրը ստորագրեցին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարանը և ՆԱՀՑ հարավկովկասյան մասնաճյուղի ղեկավար Վոլոդիմիր Կոպչակը։