Ուկրաինայի նախագահ Զելենսկին Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել


Ուկրաինայի նախագահ Զելենսկին Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել

  • 22-09-2021 16:36:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճում:
 
Այս մասին ասված է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում.
 
«Ուկրաինայի ժողովրդի անունից անձամբ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ:
 
Հուսով եմ, որ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների առկա ներուժի, ինչպես նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների իրացումը կնպաստի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը:
 
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին ՝ խաղաղություն և բարգավաճում:
 
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ Ուկրաինայի անկախության 30-ամյակի կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն