ԱԻՆ-ն առաջին անգամ կիրառել է անօդաչու սարքեր՝ հրդեհների տեղանքը հետազոտելու համար. ՓԾ տնօրեն


ԱԻՆ-ն առաջին անգամ կիրառել է անօդաչու սարքեր՝ հրդեհների տեղանքը հետազոտելու համար. ՓԾ տնօրեն

  • 22-09-2021 20:23:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

MegaNews.am-ը զրուցել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ՝ անդրադառնալով փրկարար ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին։
 
Խոսելով հրդեհների ու դրանցից բխող վտանգների մասին՝ Արմեն Գասպարյանը շեշտեց՝ տնտեսվարողները պետք է ունենան համապատասխան հնարավորություններ և հակահրդեհային առաջին արձագանք իրականացնեն։ ԱԻՆ-ը պետք է արձագանքի միայն դրա բարդանալու դեպքում։
 
«Շատ դեպքերում տնտեսվարողներն առաջին արձագանք չեն իրականացնում, և այդ պայմաններում մենք փորձում ենք արձագանքել, թեև դա այս կառույցի վրա դրված խնդիրը չէ։ Հասարակության մեջ կա տարածված մի կարծիք՝ եթե հրդեհ կա, ապա ԱԻՆ-ը պետք է արձագանքի, բայց ո՛չ, տնտեսվարողները պետք է նախ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն՝ ունենանալով համապատասխան միջոցներ, և այդ միջոցների կիրառումից հետո, եթե բարդ իրավիճակ է լինում, ԱԻՆ-ը պետք է արձագանքի։ Հաշվի առնելով այն փաստը, որ շատ տեղերում նախնական արձագանքի պայմանները տնտեսվարողների մոտ բացակայում են՝ մենք արձագանքում ենք ի սկզբանե, որպեսզի ավելի չբարդանա՝ չնայած դա մեր պարտականությունների տիրույթում չէ։ Արմեն Գասպարյանը շեշտեց՝ փրկարար ծառայության լիազորությունների տիրույթից դուրս է ստուգումների կատարումը, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք տնտեսվարողները ունեն հակահրդեհային համապատասխան միջոցներ։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը անդրադարձավ նաև լողի սեզոնի հետ կապված վտանգներին, մասնավորապես՝ քաղաքացիների՝ ջրում խեղդվելու վտանգին։
 
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը