Իրանը Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնական հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Գարիկ Միսակյան


Իրանը Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնական հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Գարիկ Միսակյան

  • 23-09-2021 12:55:08   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Իրանագետ Գարիկ Միսակյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամաբ ԻՀՊԿ-ն Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնական հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։ 
 
ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնայ շրջան է ուղարկվել դեռևս Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը», որը մասնագիտացված է հատուկ գործողությունների իրականացման մեջ։  
 
Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված են տեղափոխվել մեծաքանակ զրահամեքենաներ, հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տանկեր, զրահափոխադրիչներ և  հրթիառհրետանային համակարգեր, որոնց մեջ առանձնանում են 122 միլիմետրանոց հիթիռներով զինված ականանետները և 240 միլիմետրանոց «Ֆաջր-3» հրթիռակիր համակարգերը։  
 
ԻՀՊԿ ուժերի կողմից Արդաբիլ քաղաքից օդ են բարձրացվել հետախուզական բնույթի ԱԹՍ-ներ, ինչպես նաև կիրառվել են Իրանի նորագույն Qods Mohajer-6 ԱԹՍ-ները, որոնք ունակ են 200կմ ժամ արագություն զարգացնել և ունեն 2000կմ առավելագույն հեռահարություն, ինչպես նաև  զինված են հեռակառավարվող և լազերային հակատանկային հրթիռներով։ 
 
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թավիրզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշտգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները։»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն