Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է


Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է

  • 23-09-2021 18:15:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

panorama.am Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է։ Գիշերահավասարը աստղագիտական երևույթ է, երբ հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են Արեգակի սկավառակի կենտրոնից, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։
 
 Գիշերահավասարը լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։
 
Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ աշնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է։
 
Խոսքն Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:
 
Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի՝ Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը