Իրանցի հրշեջներ չեն մասնակցել «Արևիկ» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին․ ԱԻՆ


Իրանցի հրշեջներ չեն մասնակցել «Արևիկ» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին․ ԱԻՆ

  • 23-09-2021 18:36:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Արևիք» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել: Այս մասին տեղեկացնում են ԱԻ նախարարությունից։
 
«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ հրդեհաշիջման հարցում հայկական կողմն աջակցության անհրաժեշտություն չունի, սակայն կասկած չկա, որ հարկ եղած դեպքում իրանցի բարեկամներն օգնության կհասնեն:
 
Համացանցում և ԶԼՄ-ներում տարածվող տեսանյութն «Արևիք» ազգային պարկի տարածքից չէ:
 
Կադրերում սեպտեմբերի 21-ին Հարավային մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհն է:
 
Տեսանյութում լսվում են իրանական կողմից բարձրախոսով հնչող շնորհակալական խոսքերը՝ ուղղված հայ հրշեջներին՝ արագ արձագանքման համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն