Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ


Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ

  • 23-09-2021 19:07:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում սեպտեմբերի 23-ին ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ։

Պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները հայտնաբերելուց հետո, կիրառելով դարանակալման և այլ հնարքներ, անձնակազմը հարձակվել է հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ներխուժել հրամանատարական կետ և առգրավել կարևորագույն փաստաթղթեր, ապա տեղանքի կրակակետերը ոչնչացնելով՝ վերադարձել է ելման դիրքեր։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն