Սեպտեմբերի 26-ին ջահերթ՝ Ստեփանակերտում


Սեպտեմբերի 26-ին ջահերթ՝ Ստեփանակերտում

  • 25-09-2021 15:43:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 26-ին ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, Ստեփանակերտում կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից
 
Մեկնարկը տրվելու է 18:00-ին Սբ. Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
 
Երթի ամփոփում կլինի Ստեփանակերտի հուշահամալիրում ՝ խոնարհում նահատակված նվիրյալների հիշատակին: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play