Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ


Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

  • 25-09-2021 16:00:14   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
 
«Այսօր, սեպտեմբերի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն