Սոչիի փողոցները կրկին հեղեղվել են ջրով, ծովում փոթորիկ է. տեսանյութ

Սոչիի փողոցները կրկին հեղեղվել են ջրով, ծովում փոթորիկ է. տեսանյութ

  • 25-09-2021 20:00:44   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



armeniasputnik.am Սոչիում արտակարգ նախազգուշացում է հայտարարվել տեղատարափ անձրևների պատճառով։
 
Առողջարանային այս քաղաքում ցիկլոնը երեք բալանոց փոթորիկ է առաջացրել ծովում, օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, լեռներում բուք է և 0-ից ցածր ջերմաստիճան, իսկ անձրևների ալիքը սկսել է շարժվել դեպի Ադլեր: Տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
 
«Անվտանգության համար լողափերը փակ են... Հիմա ամպրոպները հեռանում են Լազարյան շրջանից և շարժվում դեպի Ադլեր»,- գրել է Կոպայգորոդսկին:
 
Տասնյակ տներ են հեղեղվել Ղրիմի Բախչիսարայի շրջանում։
Նրա խոսքով՝ քաղաքային և կոմունալ բոլոր ծառայությունները պատրաստ են վատ եղանակի հետևանքներին։ Հատուկ ուշադրություն է դարձվում այն մայրուղիներին, որոնցում ընթանում է «Ֆորմուլա-1» մրցարշավի Գրան պրին։ 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը