Արդյո՞ք Աղվան Հովսեփյանը գտնվում է կալանքի տակ և որտե՞ղ է պահվում նա. Թերեզա Ասատրյան

Արդյո՞ք Աղվան Հովսեփյանը գտնվում է կալանքի տակ և որտե՞ղ է պահվում նա. Թերեզա Ասատրյան

  • 25-09-2021 20:19:47   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազ 
Ա. Դավթյանին
ՀՀ Արդարադատության նախարար`Կ Անդրեասյանին 
Թերեզա Ասատրյանից
Լրագրող, արձակագիր, ազատամարտիկ
 
25.08.2021թ < Նոյան Տապան>֊ում , իմ հերթական եթերի ընթացքում հայտնեցի, որ  ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այնուհետև Քննչական Կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից` իմ նկատմամբ ապօրինի մեղադրանքներ է առաջադրվել,  ապա այն  առանց հիմնավոր փաստերի հաստատվել է իր կողմից։ 
Նրա պաշտոնավարման ընթացքում Ինձ հանիրավի  ամբաստանել են, ենթարկվել եմ հետապնդումների, սպառնացել են ոչնչացնել ինձ և երեխաներիս։ 
Սրիկայաբար վրաերթի ենթարկեցին ինձ, առևանգեցին անչափահաս երեխաներիս, որից հետո  ունեզրկեցին ։
Աղվան Հովսեփյանն ամեն կերպ փորձել է խոչընդոտել և խանգարել իմ մասնագիտական աշխատանքը կատարելուն, քանի որ  լրագրողական հետաքննություն  էի կատարում բացառապես դատաիրավական թեմաներով և այն էլ  <չբացահայտված> քրգործերը։
Այժմ  պատրաստ եմ   բողոք ներկայացնել` աղվան հովսեփյանի գործը քննող քննիչին։ 
24. 09. 2021թ. < Նոյան Տապան> ֊ի եթերից դուրս գալով, գնացի ԱԱԾ և հայտնեցի, որ  <ցանկանում եմ տալ հաղորդում,ապա ցուցմունք Ա. Հովսեփյանի դեմ։  
Խնդրեցի, նախաքննություն իրականացնող քննիչին տեղեկացրել իմ մտադրության մասին,  կամ ինձ փոխանցեն  նրա հեռախոսահամարը, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերեմ  հետագա հանդիպման համար։
Իզարմանս ինձ, պատասխանեցին, որ Ա.Հովսեփյանը չի գտնվել և չի գտնվում ԱԱԾ֊ում և  նրա վերաբերյալ  քրեական գործը քննվում է քննչական կոմիտեում ։
Իմ այն հարցին, թե < Եթե Ա. Հովսեփյանն  ԱԱԾ֊ում չէ, ապա որտե՞ղ է գտնվում նա>։ Հերթապահը  պատասխանեց  <ես իրավունք չունեմ ավելին ասելու, միայն կասեմ` գնացեք քննչական կոմիտե>։
 
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀՀ ԳԼ ԴԱՏԱԽԱԶ
ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՉԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
 
2005թ. Ա. Հովսեփյանի կողմից անիրավացիրորեն վեց ամիս պահվել եմ ԱԱԾ֊ում, ապա մեկ հոդվածով  արդարացվել եմ, իսկ մյուսով տուգանվել։ 2016.֊2020թ կրկին քրգործ է հարուցվեց, իբրև Սերժ Սարգսյանին պետք է փոխանցեի 12,000 $ և այն չեմ փոխանցել։ 
2018թ Արմավիրի մարզի քննչական կոմիտեի կողմից` բռնաբարության գործով հարուցվել է քրգործ և 1,5 տարի անց այն մերժվում է հանցակազմի բացակայության հիմքով։ Նույնիսկ խուզարկություն կատարեցին իմ տանը։
2016թ. Հարուցված քրգործով 4 տարի կատարվեց նախաքննություն և  դատաքննություն, որի  արդյունքում, կրկին  ապօրինաբար 40֊օր զրկեցին ազատությունից։
 
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ Ձեզ
Թույլատրել և հնարավորություն ստեղծել, որպեսզի ես կարողանամ փաստաբանիս և  մի քանի լրագրողների հետ միասին հանդիպել Ա.Հովսեփյանին, քանի որ առերես ասելիք ունեմ  նրան և նրա  ներկայությունը պարտադիր է։
Միաժամանակ, ցանկանում եմ համոզված լինել, արդյո՞ք Ա. Հովսեփյանը  գտնվում է կալանքի տակ և որտե՞ղ է պահվում Աղվան Հովսեփյանը, այ սա է հարցը։
 
Ու՞ր են լրագրողները։ Ձեզ` բանիմաց ու գիտակ, արագ տեղեկություն ստացողները, ու՞ր եք. 
Հետաքննող լրագրող  <հորջորջվածներ>, ՖԲ֊յան պարապ,սարապ, բառադի, անգործ ակտիվիստներ, <առաջին ձեռ> լուրերի գիտակներ, բա մի հատ հետաքրքրվեիք, քլնգեի՞ք...
Հա, ո՞նց էի  մոռացել, որ եթե դուք իմանաք աղվանն ԱԱԾ֊ում չէ, և հայտնի էլ չէ նրա գտնվելու վայրն, ապա լեղաճաք եք լինելու։
Ձեր ձևերը մեռնի հա, վալերիանի խմեք և մեծ մեծ չբրդեք։
 
Հարգանքներով Թ. Ասատրյան
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք