Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները


Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

  • 27-09-2021 17:23:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։
 
Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է  գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև Պարեկային ծառայության գործունեությունը և նշել, որ տպավորված է Ծառայության աշխատանքից։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ոստիկանության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, դատաիրավական ոլորտի թվայնացման գործընթացին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը։
 
Առանձնահատուկ կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, և քննարկվել է Հիմնադրամին ցուցաբերվող աջակցության շարունակական ապահովման հնարավորությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն