Ֆրանսիան ջանք չի խնայի ՄԽ համանախագահության շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար. դեսպանություն


Ֆրանսիան ջանք չի խնայի ՄԽ համանախագահության շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար. դեսպանություն

  • 27-09-2021 18:00:35   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը  հաղորդագրություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարելիցի առիթով: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
 
«Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։
 
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play