Այսօր մեր ամենակարևոր երդումը զոհված զինծառայողների հիշատակի առջև պետք է լինի. ՄԻՊ


Այսօր մեր ամենակարևոր երդումը զոհված զինծառայողների հիշատակի առջև պետք է լինի. ՄԻՊ

  • 27-09-2021 18:27:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի տարելիցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այսօր մեր ամենակարևոր երդումը զոհված զինծառայողների հիշատակի առջև պետք է լինի. մենք երբեք ու երբեք չպետք է մտածենք Արցախից հեռանալու մասին կամ ուրանալու այն ամենը, ինչ արել են նրանք:

«Մեր հրապարակած զեկույցներով, հայտարարություններով բազմիցս փաստել ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից 44 օր շարունակ Ադրբեջանը գործել է ռազմական հանցագործություններ, և դրա համար պետք է կրի և՛ քաղաքական, և՛ իրավական պատասխանատվություն: Մեր զոհված տղաները մեզ չեն ների, եթե մենք Արցախից մնացած այս կտորը հայկական չպահենք: Ըստ այդմ էլ այսօր Արցախի, Հայաստանի և, առհասարակ, ամբողջ հայության փոխհատուցումն այդ տղաների կատարածի դիմաց պետք է լինի գործով և ոչ թե խոսքով, այսինքն ամեն օր, ամեն վայրկյան մտածել հայրենիքի, ազգի մասին, և մեր ամեն մի գործողությամբ միշտ նպաստել, որպեսզի վաղը ավելի լավը լինի Արցախը», - ասաց Գ. Ստեփանյանը:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը