Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները


Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

  • 27-09-2021 19:36:52   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

panorama.am Բաքվում այսօր երթ  են անցկացրել՝ փողոցներում ցուցադրելով Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմագրավման հետևանքով սպանված ադրբեջանցիների լուսանկարները։ Երթը գլխավորել են Իլհամ Ալիևն ու նրա կինը։ Վերջինը ձեռքում պահել է մանկահասակ երեխայի լուսանկար, որն իբր զոհվել է Գյանջայի ռմբակոծման հետևանքով։
 
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ղարաբաղյան երրորդ պատերազմում սպանվել  է 2 907 մարդ, 7 մարդ անհետ կորած է։ Ըստ ադրբեջանական տեղեկատվության, մահացել է 97 քաղաքացիական անձ։
 
Ենթադրվում է, որ մահացածների թվում Բաքուն չի ներառել սիրիացի վարձկանների թիվը, որոնք կռվում էին առաջին գծում։ Պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ ու հետաքննական հոդվածներ են եղել։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը