27-09-2021 20:21:10 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողություններին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու նպատակով, խնդրում ենք ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ միջոցառումները եւ դրանց մասնակցությունը ժամանակին և պատշաճ իրականացնելու նպատակով: