Էրդողանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ զանգահարել է Ալիևին

Էրդողանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ զանգահարել է Ալիևին

  • 27-09-2021 20:30:43   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, գրում է minval.az-ը:
 
Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը և մեկ անգամ ևս բարձր գնահատել այն քաղաքական ու բարոյական աջակցությունը, որը Թուրքիայի նախագահը ցուցաբերել է Բաքվին 44-օրյա պատերազմի ընթացքում:
 
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ուղղություններով:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը