Ինչ է սպասվում հեղուկ գազ վաճառողներին. որքան կտուգանվեն. ArmLur.am


Ինչ է սպասվում հեղուկ գազ վաճառողներին. որքան կտուգանվեն. ArmLur.am

  • 28-09-2021 20:31:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Կբարձրացվի գազի և բենզինի լցակայաններում չափագիտական կամ վառելիքի որակին առնչվող խախտումների համար սահմանված տուգանքների չափը:
 
ArmLur.am-ը տեղեկացավ, որ եթե հեղուկ գազ վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել մեկ միլիոն դրամի չափով: Այսպես, լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ գազի տեսակի վերաբերյալ: Ավելին, վաճառողը պարտավոր է վառելիքաբաշխիչ սարքավորումների մոտ տեղադրել ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը իրականացնել այդ տարայի միջոցով:
 
Իսկ եթե հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից ՀՀ կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը կամ դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը, տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500 հազար դրամի չափով: Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կկազմի 1 մլն դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը