Հայաստանն աշխարհում 17-րդն է վեբ-գրոհների ենթարկվածների մասնաբաժնով


Հայաստանն աշխարհում 17-րդն է վեբ-գրոհների ենթարկվածների մասնաբաժնով

  • 30-09-2021 10:35:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում համացանցի միջոցով գրոհների են բախվել օգտատերերի 12,95%-ը. այդ ցուցանիշով երկիրը 17-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ամենից հաճախ են բախվել վեբ-գրոհների: Վրաստանում նույն ժամանակահատվածում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 4,45%-ը։ Ադրբեջանում էլ համացանցի միջոցով գրոհներ են գրանցվել օգտատերերի 11,14%-ի սարքերում։
 
2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում համացանցի միջոցով վարակման փորձերի են ենթարկվել օգտատերերի 5,6%-ի համակարգիչները։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,9% (12-րդ տեղ), իսկ Ադրբեջանում՝ 6,5%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 9,43%-ը առնվազն մեկ անգամ ենթարկվել Է Malware դասի վեբ-գրոհի՝ մեկ տարի առաջվա 5,73%-ի դիմաց։
 
Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին ընկերության լուծումները հետ են մղել 1 686 025 551 գրոհ ինտերնետ-ռեսուրսներից, որոնք տեղակայված են ամբողջ աշխարհում: Գրանցվել է 675 832 360 եզակի URL, որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։ 2020-ի երկրորդ եռամսյակում եղել է 899 744 810 գրոհ և 286 229 445 եզակի URL։
 
Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։ Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետևանքով, որոնք այնուհետև օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Չարագործները նաև հատուկ են ստեղծում վնասաբեր կայքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, և այնուհետև, սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով, այնտեղ են «բերում» օգտատերերին։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ