Գագիկ Սուրենյանը միացել է Առաջին ալիքի հեռուստաընտանիքին
02-10-2021 20:25:43 | Հայաստան | Հասարակություն
«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ասում են՝ տաք և սառը հոսանքները Նորքի բարձունքից ավելի կանխատեսելի են: Հոկտեմբերի 4-ից...»։
Հավելում՝ Առաջին ալիքից
Մեր հեռուստադիտողի համար այսուհետ բոլոր եղանակները հաճելի են, քանի որ կանխատեսելի են սուրենյանական ճշգրտությամբ: Առաջին ալիքի հեռուստաընտանիքին է միացել ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ամեն աշխատաքային օր՝ Լուրերից անմիջապես հետո, Գագիկ Սուրենյանի «Եղանակի տեսությամբ» կտեղականանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ վերևում՝ հեռուստաաշտարակի բարձրության վրա: