Հազարավոր մարդիկ ինձ գրում էին՝ եթե հանկարծ հրաժարական տաս, այդ ժամանակ կլինես իսկական դավաճան․ Փաշինյան


Հազարավոր մարդիկ ինձ գրում էին՝ եթե հանկարծ հրաժարական տաս, այդ ժամանակ կլինես իսկական դավաճան․ Փաշինյան

  • 04-10-2021 10:37:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Իրավաբան.net. «Նոյեմբերի 8-ից նամակներ էի ստանում․ ասում էին՝ դավաճան, դավաճան։ Այդ քաղաքական բաները։ Հազարավոր մարդիկ ինձ գրում էին՝ եթե հանկարծ հրաժարական տաս, այդ ժամանակ կլինես իսկական դավաճան»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ժամանակ։
 
Նա նշել է նաև, որ իր հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հանրահավաքին ամենամեծ մասնակցությունը 12500 է եղել։
 
«Ես դեռ դեկտեմբերին եմ առաջարկել, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ընդդիմությունը մերժեց այդ առաջարկը։ Հետո փետրվարին, մարտին ես վերադարձա այդ գաղափարին։ Ինչի՞ հրաժարական չտվեցի, որովհետև այդ իշխանությունը մենք ժողովրդից էինք ստացել, ես չէի կարող այդ իշխանությունը տալ որևէ մեկին, բացի ժողովրդից»,-նշեց Փաշինյանը։
 
Ըստ վարչապետի՝ ժողովուրդը գիտի, թե 30 տարի ինչ է տեղի ունեցել բանակում, թե ինչու Շուշիում շենքեր չէին կառուցվում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը