Քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը մեկնաբանում է Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպման մանրամասներ


Քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը մեկնաբանում է Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպման մանրամասներ

  • 04-10-2021 11:26:57   | Հայաստան  |  Քաղաքական

 
Ի՞նչպես էք մեկնաբանում Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումը՝ հայկական գործոնի հարաբերակցությամբ։ Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Սոչիի հանդիպմանը համընկավ մի քանի կարեվոր իրադարձություն։ Նախ հատկապես Անկարայի կողմից սուր հնչեղություն ստացաւ «Զանգեզուրյան միջանցք»ի առաջադրանքի արծարծումը․ դրան առընթեր Սիրիայի Իդլիբ քաղաքի շրջակայքից թուրքական զորքերի որոշակի նահանջային տեղաշարժը։ Այս շարժումներն համալրվեցին Ադրբեջանի կողմից իրանամերձ տարաքներում ռազմական զորավարժանքների կազմակերպումն ու դրա պատասխան իրանյան լայնածավալ հակավարժանքները։ Այս բոլորին ուղեկցվում են իրավիճակի գերլարման տանող փոխհռետորաբանություն։
 
Իրանի կողմից զորավարժանքների անվանումը՝ «Խայբարիի նվաճողներ» պարզ է դարձնում սլաքի ուղղությունը։ Թեհրանը ուղղակի անընդունելի է համարում Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունը իր սահմանամերձ տարածքներում։
 
Իրանի պահվածքը կամ ավելի ճիշտ՝ գեթ դեկլարատիվ առումով զորակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմին նպատակ ուներ ներադրբեջանական հարթության վրա իրանամետ ուժի կայացումը եւ ազդեցության գոտու ընդլայնումը։ Այստեղ հաշվի էր առնվել իհարկե Ադրբեջանում ծագումով ազերի բնակչային զանգվածի գործոնը։ Իրանամետ ձայներ անպայման ավելի լսելի ու հնչեղ կլինեն Բաքվում եւ ընդհանրապէս Ադրբեջանի տարբեր շրջաններում։Եւ ոչ միայն թալիշների շրջանակներում։
 
Կարծում եմ այս զորավարժանքները զգուշացում էին Իրանի կողմից  նաեւ «Զանգեզուրյան միջանցք»ի ծրագիրը չգործարկելու։ Պազր է որ դա ոչ միայն Իրանի սահմանային կարեվորագույն կետի կարգավիճակի փոփոխություն է այլեւ դեպի Եվրոպա այլընտրանքային ճանապարհի փակում։
 
Իսկ «Միջանցքը» եթե Բաքվի համար Նախիջեւան-Ադրբեջան կապի կառուցում է, ապա Անկարայի համար ավելի հեռահար նպատակ է հետապնդում Թուրքիա-Ադրբեջան-թրքացեղ, թրքախոս երկրներ ցամաքային ճանապարհ բացելու, ինչը համաթուրանական վաղեմի ծրագիր է։
 
Իսկ Արեվմուտքն ու Իսրայելը միջանցքը նկատում են Իրանի մեկուսացման ազդեցիկ միջոց։
 
Այս բոլոր նախադրյալներ են, որ Սյունիքը վերածվում են աշխարհաքաղաքական թեժ կետի։ Բացառիկ հավասարակշիռ եւ բազմակողմ դիվանագիտություն կիրառելու հրամայականին առաջ է կանգնած հայկական կողմը։ 
 
Կարծում եմ Անկարայի կողմից առաջ քշվող 6-յակի հարթակի ծրագիրը ներկա պահի դրությամբ ամենաբարդ խոչընդոտի առաջ կանգնեց, հատկապես Իրանի վերջին դիրքորոշումները նկատի ունենալով։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play