Լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար․ իրանագետ


Լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար․ իրանագետ

  • 07-10-2021 12:38:16   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի վերջին թվիթերյան գրառումից, լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար և առաջիկայում ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները։
 
Ուշագրավ է, որ փաստացիորեն ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», իրանցի  նախարարը գրառման մեջ օգտագործել է «Կովկասի միջանցք» ձևակերպումը, որն ապահովելու է Իրանի ելքը դեպի Սև ծով և Եվրոպա բացառապես Հայաստանի և Վրաստանի տարածքներով։
 
Ռոստամ Ղասեմին, առանց անունը հիշատակելու, նաև զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն