Թալիշի գրադարանը հարուստ գրականություն ուներ, իսկ գրադարանավարուհին՝ մի սովորություն...


Թալիշի գրադարանը հարուստ գրականություն ուներ, իսկ գրադարանավարուհին՝ մի սովորություն...

  • 07-10-2021 22:32:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Թալիշի գրադարանը այն թվականներին բավականին հարուստ գրականություն ուներ, անխտիր՝ հայ դասականների գրքերը, պատմավեպեր, հեքիաթներ, հայ և օտարազգի հեղինակներ, համաշխարհային գրականության թարգմանություններ և իհարկե՝ Լենինի հատորյակները, որոնք ոչ մեկը չէր կարդում։
 
Գրադարանավարուհին ընկեր Նունիկն էր, որը նաև գյուղի մշակույթով զբաղվողն էր։ Հավաքում էր աշակերտների, ու բեմադրություններ էինք անում։ Նա մի սովորություն ուներ, երբ վերցրած գիրքը հետ էինք վերադարձնում, անպայման պետք է կարդացածի բովանդակությունը պատմեինք իրեն, իսկ եթե գլուխ էինք պահած լինում ու ուշադիր կարդացած չէինք լինում, ապա վերցրած գրքով մի քանի անգամ խփում էր գլխներիս (իհարկե, ոչ ուժեղ) ու հետ ուղարկում՝ նորից տեղը տեղին կարդալու համար։
ՍՐՏԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն