ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա կրակ բացելու մասին տեղեկատվությունը


ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա կրակ բացելու մասին տեղեկատվությունը

  • 13-10-2021 23:02:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն