Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

  • 14-10-2021 12:24:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
 
«Elettronica Group»-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար և գրասենյակներ ունի աշխարհի տարբեր կետերում:
 
Նախագահ Արմեն Սարգսյանը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է «Elettronica Group» -ի հետ կիբերանվտանգության, մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում փոխգործակցությամբ: Ընդգծելով, որ նշված ոլորտներում մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի, Հայաստանի նախագահն ասել է, որ իր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը:
 
Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ու Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո լե Մերը:
 
«Elettronica Group»-ի 70-րդ տարեդարձի հանդիսությանը ներկա են եղել Իտալիայի պաշտպանության նախարար Կլաուդիո Գրացիանոն, տնտեսական զարգացման նախարար Ջանկարլո Ջորջետին, Եվրամիության ռազմական հանձնաժողովի նախարար Դեյվիդ Պետրայուսը, Իտալական կիբերանվտանգության գործակալության տնօրեն Ռոբերտո Բալդոնին: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
26-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ
26-10-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը
26-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը
26-10-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը