ՊԲ-ն հերքում է հայկական կողմին պատկանող ԱԹՍ-ի վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

ՊԲ-ն հերքում է հայկական կողմին պատկանող ԱԹՍ-ի վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

  • 14-10-2021 20:49:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր   ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող  և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:
Պաշտոնապես  հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն