Ադրբեջանցի զինծառայողի զոհվելու լուրը կեղծ է. ՊԲ


Ադրբեջանցի զինծառայողի զոհվելու լուրը կեղծ է. ՊԲ

  • 14-10-2021 21:45:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ. Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:
Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն