Հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող. ՊԲ


Հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող. ՊԲ

  • 14-10-2021 23:50:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն