Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը


Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

  • 15-10-2021 10:17:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել է 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ:
 
Հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան:
 
Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play