ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը


ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը

  • 15-10-2021 12:00:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը
 
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 14-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
 
Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
 
Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, այնուհետև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: 
 
«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։
 
Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն