Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ. ԱՀ ՊԲ


Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ. ԱՀ ՊԲ

  • 15-10-2021 12:10:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ 
 
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն