Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ


Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ

  • 15-10-2021 17:24:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն