Դավիթ Բաբայանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին


Դավիթ Բաբայանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

  • 15-10-2021 18:38:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում:
Դավիթ Բաբայանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից:
Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-սփյուռք կապերի հետագա խորացմանը, Արցախի զարգացման գործընթացին Ռուսաստանի հայ համայնքի ներգրավմանն առնչվող հարցեր։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play