Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են անձրև և ամպրոպ


Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են անձրև և ամպրոպ

  • 15-10-2021 20:38:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ին՝ առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, 16-17-ը, 18-ի գիշերը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
 
Երևան քաղաքի հոկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  26.60C (2007 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      2.00C (1990 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                 13.40C
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play