«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները


«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները

  • 16-10-2021 17:05:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, Ֆիոլետովո համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հայտնում են դաշինքից: 
 
Ընտրությունների ընթացքին հետևելու են ընդհանուր 130 դիտորդներ 45 ընտրատեղամասերում և 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: 
 
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել են 12 երկարաժամկետ դիտորդներ։ 
 
Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 17-ին, «Անկախ դիտորդի» առաքելության շտաբները գործելու են Գյումրիում՝ Բաղրամյան 17 հասցեում՝ «Ագաթ» ՀԿ գրասենյակում, և Գորիսում՝ Խորենացի 53 հասցեում՝ «Գորիս» հյուրանոցում: 
 
Քվեարկության օրվա ընթացքում դիտորդական առաքելությունը հանդես է գալու մամուլի ասուլիսներով՝ ժամը 12:00-ին և 17:00-ին, որոնք տեղի են ունենալու Գյումրիում՝ «Դիալոգ» մեդիակենտրոնում՝ Ալեք Մանուկյան 1/2 հասցեում, և Գորիսում՝ «Գորիս» հյուրանոցում: Բացի դա, ըստ անհրաժեշտության, «Անկախ դիտորդը» քվեարկության օրվա ընթացքում հանդես կգա այլ լրացուցիչ հաղորդագրություններով և ասուլիսներով: 
 
«Անկախ դիտորդը» նաև, ըստ անհրաժեշտության, քվեարկության օրվա ընթացքում հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով և ասուլիսներով: 
 
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար հոկտեմբերին Երևան քաղաքում անցկացվեցին դասընթացավարների և երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։ Քվեարկության օրվա դիտորդության նախապատրաստման համար Գյումրիում, Իջևանում և Գորիսում անցկացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։
 
«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: 
 
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 
 
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
 
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊
 
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
 
«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
 
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play