ՀԱԱԳԱ-ի դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում ՀՀ-ի կողմից բանավոր լսումները
16-10-2021 19:05:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
lragir.am Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկյացուցիչը:
«Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին: Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում: Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորեւ՝ https://www.icj-cij.org/…/180-20211015-PRE-01-00-EN.pdf։ Լուսանկարը՝ Արդարադատության միջազգային դատարանի կայքից»: