Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային


Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

  • 18-10-2021 11:44:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2021 թվականի հոկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: 
 
Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հայկ Կարապետյանը, Պրոֆեսոր, Ստարմուս փառատոնի հիմնադիր տնօրեն պարոն Գարիկ Իսրայելյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Հովիկ Մուսայելյանը: 
 
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է հայ ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր և գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը (1921-2003թթ.): Նա ստեղծել է աշխարհում առաջին լուսնագնացներն ու մոլորակագնացները, որոնք անցան հարյուրավոր կիլոմետրեր Երկրի արբանյակի և հարևան մոլորակների մակերևույթին՝ մարդկությանը փոխանցելով առաջին անգնահատելի տեղեկություններն անծանոթ տիեզերքի մասին: 
 
Նամականիշի ձախ հատվածում պատկերված է Ա. Քեմուրջյանի կողմից նախագծված «Լունոխոդ 1» առաջին  լուսնագնացը:
 
Թողարկման օրը` 17 հոկտեմբերի 2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի 
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 20 000 հ.
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն