ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին. քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր


ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին. քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր

  • 19-10-2021 10:28:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:
 
ՀՀ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:
 
Կարևորվել է երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արագ և արդյունավետ  լուծումներ տալ առաջացած աշխատանքային հարցերին:
 
ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն