Երևանում բացվեց Հայ Ինքնության Քարտի (HyeID) գրասենյակը


Երևանում բացվեց Հայ Ինքնության Քարտի (HyeID) գրասենյակը

  • 19-10-2021 12:47:50   | Հայաստան  |  Հասարակություն



 
HyeID Հայ Ինքնության Քարտ առցանց հարթակը հնարավորություն է ընձեռելու աշխարհասփյուռ հայությունը՝  անմիջականորեն (ուղիղ) արտահայտել սեփական կարծիքն ու դիրքորոշումը համազգային և համայնքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ՝ մասնակցելով տարբեր հարցումների և հանրաքվեների։ 
 
Նախաձեռնությունը Հայ Ինքնության Քարտ (HyeID)  շահույթ չհետապնդող կազմակերպությանն է, որի նպատակն է միավորել աշխարհի հայերին ընդհանուր հարթակի շուրջ՝ օգնելով վերջիններիս  ունենալ անմիջական շփումներ, ճանաչել միմյանց և համատեղ իրագործել տարբեր ծրագրեր և համահայկական նախագծեր։
Առանց որևէ սահմանափակման հայազգի ցանկացողները պետք է ընդամենը առցանց  լրացնեն հարցաթարիկը եւ ստանան Հայ ինքնության քարտը՝ փոստով։ Քարտը հնարավորություն կտա  առցանց հարթակի միջոցով մասնակցել տարբեր բարեգործական ծրագրերի, ամբողջ աշխարհի հայկական և օտար բիզնեսներում ստանան զեղչեր՝ ապրանքներ եւ ծառայություներ ստանալու ժամանակ։ 
 
Օրերս Երևանում բացվեց կազմակերպության հայասատանյան գրասենյակը։ Արարողությանը ներկա էին պաշտոնյաներ ՀՀ նախագահի ապարատից, կառավարությունից,  ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ,հայտնի մշակույթի գործիչեր,  Հայ Ինքնության Քարտի քարտատերեր եւ այլոք։
 
Հայ Ինքնության Քարտի (HyeID)   երևանյան գրասենյակը կօգնի բոլոր ցանկացողներին ձեռք բերել քարտեր, նաև կհամագործակցի տեղի գործարարների հետ՝ քարտատերերի համար զեղչեր ստանալու համար։
 
Քարտատեր դառնալու համար անհրաժեշտ է մուտք գործել armenia.hyeid.org կայք, գրանցվել և կատարել վճարում (Հայաստանի համար՝ 500 դրամ), որից հետո քարտը փոստով կգա ձեր նշած հասցեով։ 
 
HyeID-ի համաշխարհային ցանցը կօգնի յուրաքանչյուր հայի իրեն զգալ Հայկական աշխարհի լիիրավ «քաղաքացի»՝ միաժամանակ երաշխավորելով տրամադրված տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն