Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ․ Ռեշետնիկով


Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ․ Ռեշետնիկով

  • 19-10-2021 13:50:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ, ռուսական բիզնեսը կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքների զարգացման համար: Այս մասին երեքշաբթի օրը Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
 
«Մենք շահագրգռված ենք Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ: Ռուսական բիզնեսն այժմ կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար: Թվային տնտեսության ոլորտում, էլեկտրոնային կառավարման զարգացման մեջ, խելացի քաղաքներ, տեղեկատվական անվտանգություն, լոգիստիկա, էներգաարդյունավետություն և հեռավար կրթություն: Եվ շատ կարևոր է, որ այս բոլոր լուծումներն արդեն ակտիվորեն կիրառվում են Ռուսաստանի մարզերում», - ասել է Ռեշետնիկովը:
 
Ռուսա նախարարի խոսքով՝ այս բոլոր լուծումները փորձարկվել են կոնկրետ ձեռնարկություններում և կարող են բավականին արագ կրկնօրինակվել և օգուտ բերել մարդկանց։
 
«Մենք ակնկալում ենք, որ ֆորումի հիմնական արդյունքը կլինի նոր համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածությունները», - ասել է Ռեշետնիկովը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը