ՊՆ-ն ինչ-որ բա՞ն է թաքցնում Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ


ՊՆ-ն ինչ-որ բա՞ն է թաքցնում Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

  • 19-10-2021 14:25:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Պաշտպանության փոխնախարար Արման Սարգյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ՊՆ-ն ինչ-որ բա՞ն է թաքցնում Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ «ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացրել է։ Եվ ես քանիցս խնդրել եմ, որպեսզի հետևեք պաշտոնական լրահոսին։ Որևէ բան որևէ պատկան մարմին չի թաքցնում որովհետև մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»,- ասաց նա։
 
Հարցին, թե «Փելա սար» կոչվող տարածքում ադրբեջանցիների առաջխաղացում կա՞, Արման Սարգսյանը պատասխանեց․ «Փայլասարի մասին Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն։ Եվ ձեզ ևս խնդրում եմ հետևեք դրան, ես միանշանակ, անխոս հաստատում եմ դա»։
 
Անդրադառնալով հարցին, որ Գեղարքունիքում ադրբեջանցիներն ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, ՊՆ փոխնախարարն ասաց․ «Մարդու իրավունքների պաշտպանն ինքն է հայտարարություններ տարածում, իրենից ճշտումներ կատարեք։ Ինչը վերաբերում է մեր սահմաններին, ես զերծ կմնամ պատասխանել, այդ թվում, թե մենք հիմա ձմռանը պատրաստվելուն ուղղված ինչ աշխատանքներ ենք իրականացնում։ Զորքերի, կահավորվածության, դիրքերի քանակի, հեռավորության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play