Ռուսաստանը պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ


Ռուսաստանը պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

  • 19-10-2021 15:50:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:
 
«2021 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17 տոկոս: Դա այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում: Մեր համագործակցությունը զարգանում է ներդրումների ոլորտում՝ ավելի քան 2.2 միլիարդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ Ռուսաստանից Հայաստան:  Մենք գիտենք, որ կան 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը:
 
Վոլվաչը հայտնեց, որ ներդրումները կլինեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում: 
 
Նրա խոսքով՝ ներդրումները շատ կարևոր կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների զարգացման համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը