Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 31.8% -ը


Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 31.8% -ը

  • 19-10-2021 17:15:34   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 18-ին, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 6203 մարդ, հայտնում է «Ալիք մեդիան»: 
 
Հատկանշական է, որ երկրում պատվաստման գործընթացը կտրուկ դանդաղել է, ու եթե օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին օրական կատարվում էր ավելի քան 20,000 պատվաստում, ապա  նշվում է, որ հոկտեմբերին օրական կատարվել է ամենաշատը 9000 պատվաստում։ Նշենք, որ վիրուսի տարածումն ու բացասական հետևանքները կանխելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարել օրական պատվաստել մինչև 30 000 մարդ:
 
Պատվաստումը Վրաստանում սկսվել է մարտի 15-ին։ Մինչ օրս կատարվել է 1 920 934 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել  է 1 013 507  մարդ, կամ չափահաս բնակչության 35,7%-ը։ Ամբողջությամբ պատվաստված է՝ 907 106 քաղաքացի, ինչը կազմում է չափահաս բնակչության 31,8% -ը։
 
Վրաստանում պատվաստումները կամավոր սկզբունքով են, իրականացվում են «Ֆայզեր», «Աստրազենեկա», «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play