ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ. ՀՀ ԱԻՆ


ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ. ՀՀ ԱԻՆ

  • 20-10-2021 12:29:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
 
ՃՏՊ-ի հետևանքով կա 5 զոհ և 13 տուժած, որոնցից 10 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: 3 տուժած տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ վերջինների առողջական վիճակը գնահատվել է բավարար։  
 
Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն