ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների հանրային տրանսպորտը


ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների հանրային տրանսպորտը

  • 20-10-2021 15:21:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 20-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում։ 
 
ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Կենտրոնով և Աջափնյակով ուղևորափոխադրում կատարող 322 տրանսպորտային միջոց։ 
 
Վերահսկողության արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը 59 խախտում է հայտնաբերել։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
 
2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։ 
 
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը դեռ շարունակվում է։ 
 
ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմին
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն